Հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը:
Օրակարգի հաստատումից հետո ընտրությունը կազմակերպելու նպատակով նիստը նախագահող ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.
1. Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/
2. Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
3. Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/
4. Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
5. Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
6. Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր Նաիրա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նրա պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, կլրանա 2020 թվականի փետրվարին: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն էլ՝ քվերակության արդյունքներով՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.
1. Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/
2. Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
3. Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
4. Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
5. Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/
6. Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
7. Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
Քանի որ սննանկության դատարանը ձևավորվելու է 2019 թվականի հունվարի 1-ից, ուստի հանձնաժողովների ձևավորման ցուցակներում այդ մասնագիտացմամբ թեկնածուներ չեն ներգրավվել: Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշ դատավորներ հանդես եկան նաև ելույթներով՝
ներկայացնելով դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու դատական իշխանության ամրապնդման վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները:
Ժողովը որոշեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի բարձրացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրմամբ և դրանք կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդին:
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն