Ինչպես պահել մթերքը սառնարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սառնարանում մթերքի պահպանումը մեծ թվով կանոններ է պարունակում, որոնցից շատերը գրված են հենց տեխնիկայի վրա: Ահա դրանցից մի քանիսը.

  • Սառնարանում տաք կաթսա մի դրեք,
  • Այն մթերքները, որոնք սառեցման դեպքում կարող են գույնը փոխել, պետք է փակել,
  • Պարբերաբար պետք է թարմացցնել սառնարանի պարունակությունը, ստուգել պիտանելիության ժամկետը,
  • Խորհուրդ չի տրվում բանջարեղենը, մրգերն ու կաթնային մթերքը պահել սառնարանի վերևի մասում: Այդտեղ կարող եք պահեկ պահածոյացված մթերքներ, մուրաբաներ,
  • Միջին մասում կարող եք պահել երշիկեղեն, բաց կոնսերվաներ, քաղցրեղեն,
  • Տանտիրուհիների ամենատարածված սխալներից մեկը կաթը սառնարանի դարակներում պահելն է: Սակայն հենց այստեղ կարող է այն ավելի արագ փչանալ:

Սառնարանում մթերքների իշտ պահպանումը ենթադրում է նաև փաթեթավորում, որպեսզի տհաճ հոտը չլինի սառնարանում: Ինչպես նաև գնումներ կատարելուց հետո անհրաժեշտ է ազատվել պոլիէթիլենային տոպրակներից և օգտվել հատուկ սննդային տոպրակներից, որոնց մեջ կարող եք մրգեր և բանջարեղեն պահել:

Որքան կարող եք պահել մթերքները սառնարանում.

Հում միս` 3-5 օր,

Ֆարշ` 1-2 օր,

Երշիկ, բեկոն` 1 շաբաթ,

Ձուկ` 3-4 օր,

Հավկիթ` 3 շաբաթ,

Կաթնաշոռ` 5 օր,

Յուղ` 1 ամիս,

Կաթ` 5 օր,

Հատապտուղներ` 1-2 օր

Մրգեև և բանջարեղեն` 1-3 շաբաթ` հատուկ տարաներում

Մթերքներ, որոնք պետք չէ պահել սառնարանում.

Խնձոր, խաղող, տանձ,

Կարտոֆիլ,

Սոխ և սխտոր,

Դդում,

Ձեթ,

Մեղր,

Կծու սոուսներ:




Լրահոս