Կազմավորել են հատուկ խմբեր, որոնք ինչ-որ դիվերսիոն գործողություններ պետք է կազմակերպեին «թշնամու» թիկունքում. ՀՔԾ պետը՝ 0038 հրամանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Օրակարգից դուրս»-ի եթերում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել հայտնի 0038 հրամանից:  ՀՔԾ պետը նշել է, որ 0038 հրամանը պաշտոնական տվյալներով քրեական գործում չի եղել:

Ըստ նրա, այդ հրամանի 3-րդ կետով հրամայվել է ՀՀ ՊՆ ԶՈւ վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով:

«Իսկ 10-րդ կետով նախատեսված է, որ այս ստորաբաժանումները պետք է համալրվեն առավելապես պատրաստված, հոգեպես կայուն ենթասպաներով ու զինծառայողներով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք ինչ-որ դիվերսիոն գործողություններ պետք է կազմակերպեին «թշնամու» թիկունքում»: 1700-ից ավել պարկուճ է առգրավվել, իդենտիֆիկացվել է 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել: Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել սպանությունները կատարած անձանց»,-նշեց նա:




Լրահոս