Ինչ է սպասվում այսօր Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վերաքննիչ դատարանում՝ խափանման միջոցը փոխելու կամ կալանքը գրավով փոխարինելու մասին։ Իսկ 12:00-ին տեղի կունենա նրա փաստաբանների հանդիպումը լրագրողների հետ:

Երեկ այս փաստին էր անդրադարձել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և կարծիք հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։

«Կարծում եմ, որ փաստաբանների վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կմերժի։ Գործի շահերից ելնելով՝ ես գտնում եմ, որ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը, քանի որ դա միակ խափանման միջոցն է, որն ի զորու է պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը»,- «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ նշել էր Սասուն Խաչատրյանը:

Դե իհարկե, Քոչարյանի կողմնակիցներն ու ՀՀԿ-ականները հենց այս խոսքերին էին սպասում, որպեսզի քննադատեին պաշտոնյային` ասելով, թե այսպես նա ներգործություն է ունենում դատարանի վրա: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ հենց ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ստորագրահավաք էր սկսվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու համար, որին այս պահի դրությամբ միացել է 45 պատգամավոր տարբեր խմբակցություններից:




Լրահոս