Ես ՀՔԾ պետի տպավորությունները չեմ կիսում. կա՞ արդյոք փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին: Այս մասին այսօր նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից բարձրաձայնված 0038 հրամանին:
Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց` փետրվարի 23-ի հրամանից չի հետևում, թե բանակը ներգրավել է մարտի 1-ի գործողություններին: «Այդ հրամանը պետք է գնահատենք այդ օրվա իրավիճակից ելնելով: Պատկերացրեք՝ ցուցարարներն անընդհատ ցույցեր են անում, բայց կան հստակ տվյալներ, որ բանակին փորձում են ներգրավել գործընթացների մեջ: Պաշտպանության երկու փոխնախարարներ զորակցություն են սկսել հայտնել ցուցարարներին, անցել են էն կողմ, կա ԵԿՄ, որտեղ խմորումներ են գնում, որը զինված կառույց է, և հիմա պատկերացրեք այդ իրավիճակը ու փետրվարի 23-ի հրամանը, որտեղ ասվում է՝ զորքերն անցնում են զորանոցային իրավիճակի»,- մանրամասնեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: