ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 4-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքում՝ Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Ս. Ս.) և «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ. 1964 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: