ՀՀ առաջին փոխվարչապետը միջազգային դոնորների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:




Լրահոս