Կրասնոյարսկի երկրամասում (ՌԴ)՝ Վանկորսկի հանքավայրի մոտակայքում վթարի է ենթարկվել «Մի-18» ուղղաթիռը, որի մեջ եղել է անձնակազմի 3 անդամ ու 15 հանքափոր։
Բոլորը զոհվել են, տեղեկացնւմ է «ՌԻԱ Նովոստին»։
Ուղղաթիռն ընկել է ու այրվել Իգարկա բնակավայրի մոտ՝ տեղի ժամանակով 10.20-ին (Երեւանի ժամանակով 07.20-ին)։
Հարուցվել է քրեական գործ՝ տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։