
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է քննարկել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին այս ամառ վաճառելու տարբերակը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է բաց թողնել 32-ամյա կիսապաշտպանին, որի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:
Ավելի վաղ այս շաբաթ Պերեսը հայտարարել էր, որ խորվաթ ֆուտբոլիստը կարող է հեռանալ մադրիդյան ակումբից միայն այն դեպքում, եթե նրա համար ավելի մեծ գումար առաջարկեն: