
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 3-ին, ժամը 17.10-ին, Կրասնոդար-Երևան չվերթով ՀՀ է ժամանել 1974 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը 2008թ. հոկտեմբերի 14-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: