
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է կատարել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խնդրանքն ու վերադառնալ թիմի ճամբար նախքան արձակուրդի ավարտը, հայտնում է «Tuttosport»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը մերժել է պորտուգալացի մասնագետի խնդրանքն ու իր ընկերների և մտերիմների համար մեծ երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսում, ինչից հետո մեկնել է Ֆրանսիա` արձակուրդը շարունակելու:
Նշվում է, որ Մոուրինյուն չափազանց դժգոհ է մնացել Պոգբայի որոշումից:
Ենթադրվում է , որ այս միջադեպը կարող է մեծացնել ֆրանսիացի կիսապաշտպանի` մեկ այլ ակումբ տեղափոխության շանսերը: Ավլեի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: