ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարները օգոստոսի 5-ին, ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակել էին Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:
Սեւանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է: Ականատեսները օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին վերջին անգամ տեսել են ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից եւ նա անհետացել է: