
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթական խաղին:
Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի առաջին տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցում էր «Ինգոշտատ»-ի հետ: «Յան Ռեգենսբուրգ»-ը հաղթեց 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 90-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 4-րդ տեղում է: