Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու նպատակով կանայք մեծ գումարներ են ծախսում կոսմետիկ միջոցների վրա։ Սակայն, Adme.ru-ն գրում է, թե քչերը գիտեն այն մասին, որ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին։

Ինչպես սնվել մաշկային խնդիրների դեպքում

Պիգմենտային բծերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

ցիտրուսային մրգեր
հատապտուղներ
կաղամբ
չիլի։

Պատճառներ։ Պիգմենտների առկայությունը կարող է վկայել վիտամինների, մասնավորապես՝ B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Այս վիտամինով հարուստ է կենդանական ծագման մթերքը։

Ինչ անել

Պիգմենտներից ազատվելու գործում կօգնեն C, E վիտամինները, հակաօքսիդանտները։ Այս էլեմենտները պարունակում են ցիտրուսային մրգերը, ելակը, կիվին, նուռն ու լոլիկը։

Պիգմենտներն ավելի նկատելի կդառնան, եթե երկար ժամանակ արևի ճառագայթների տակ մնաք։ Մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար հարկավոր է հակաօքսիօդատներով հարուստ մթերք օգտագործել՝ թուրինջ, հատապտուղներ, արքայախնձոր, սալոր, կաղամբ, չիլի պղպեղ, սպանախ, հնդկաձավար։

Յուղոտ մաշկի դեպքում կարող եք օգտագործել

ձվի դեղնուց
մանգո
սպանախ
գազար։

Պատճառներ։ Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Արդյունքում՝ գեղձերը մեծ քանակով ճարպ են արտադրում։

Ինչ անել

Կոսմետիկ միջոցները ճարպոտ փայլը կարող են վերացնել կարճ ժամանակով միայն։ Իսկ սննդակարգը, որը հարուստ է A վիտամինով, կօգնի ճնշել ճարպագեղձերի ակտիվությունը։ Հարկավոր է սննդակարգ ներառել ծիրան, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ։
Հարկավոր է նաև նվազեցնել բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը։ Սահմանափակեք սպիտակ հացի, հացաբուլկեղենի, կարտոֆիլի, մակարոնի օգտագործումը։

Բշտիկների ու ցանի առկայության դեպքում կարող եք օգտագործել

ընդեղեն
կտավատի սերմեր
ջրիմուռներ
ծովամթերք։

Պատճառներ։ Այս դեպքում ևս հիմնական մեղավորը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքն է։ Այս դեպքում ճարպագեղձերն ակտիվանում են, ծակոտիները՝ լցվում։ Բակտերիաները բազմանում են, և սկսվում է բորբոքային պրոցես։

Ինչ անել

Ակնեից ևս կարելի է ազատվել սննդակարգը շտկելու միջոցով։ Սկսեք օգտագործել ճարպաթթուներով հագեցած մթերք, որոնք օգնում են ազատվել բորբոքումից։ Հարկավոր է սննդակարգում մեծացնել մրգերի, բանջարեղենի, ընդեղենի, կտավատի սերմերի քանակը, ինչպես նաև ծովամթերքը։
Մաշկի չորության դեպքում կարող եք օգտագործել

ձու
ավոկադո
միս
լոբազգիներ։

Պատճառներ։ Մաշկի չորությունը կարող է վկայել վիտամին E-ի ավելորդ քանակի և խոլեստերինի անբավարար քանակի մասին։ Այս խնդիրն առաջանում է հատկապես բուսակերների մոտ, քանի որ օգտակար խոլեստերինի մեծ մասն օրգանիզմը ստանում է մսից ու ձկից։

Ինչ անել

Հարկավոր է սննդակարգ ներառել հագեցած ճարպաթթուներ։ Դրանք լավագույնս յուրացվում են յուղերի և սննդային հավելումների օգտագործման դեպքում։ Սննդակարգ ներառեք լոբազգիներ, ձու, սոյա, ավոկադո, գետնանուշ, ընդեղենի այլ տեսակներ։

Կնճիռների դեպքում կարող եք օգտագործել

սոյա
սմբուկ
սոխ
ծնեբեկ։

Պատճառներ։ Կնճիռների արտահայտվածության վրա մեծապես ազդում է ալկոհոլի օգտագործումը, որը ջրազրկման պատճառ է դառնում։ Վաղաժամ ծերացման պատճառ կարող է դառնալ նաև շաքարավազը։

Ինչ անել

Հակաօքսիդանտները կօգնեն մաշկին երիտասարդ տեսք հաղորդել։

Սննդակարգ ներառեք կանաչ բանջարեղեն, սպանախ, ծնեբեկ, նեխուր, սմբուկ, սխտոր և սոխ։
Աչքերի տակ մուգ պարկերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

ջուր
միս
հնդկաձավար
թունա ձուկ։

Պատճառը։ Սխալ է այն կարծիքը, թե աչքերի տակ մուգ պարկերն առաջանում են միայն քիչ քնելու հետևանքով։ Դրանք կարող են վկայել նաև որոշ հիվանդությունների առկայության, ինչպես նաև որոշակի մթերքը յուրացնելու անկարողության մասին։

Ինչ անել

Հետազոտություն անցեք՝ հասկանալու համար՝ արդյոք առկա՞ է որոշակի մթերք յուրացնելու անկարողություն, թե՞ ոչ։ Սննդակարգից բացառեք պոտենցիալ վտանգ ներկայացնող մթերքը։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է լակտոզա պարունակող մթերքին։ Դրանց շարքում են կաթնամթերքը, հացաբուլկեղենը, չիփսը, լուծվող սուրճը, արագ պատրաստվող սուպերը, արհեստական քաղցրացնող միջոցները։

Եթե խնդիրը սնունդը յուրացնելու անկարողությունը չէ, աչքերի տակ առաջացած մուգ պարկերը կարող են վկայել ջրազրկման մասին։ Ավելի շատ ջուր խմեք և մի չարաշահեք սուրճը։

Հարկավոր է սննդամթերք ներառել նաև երկաթ պարունակող և հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերք։ Երկաթի անբավարար քանակը ևս կարող է ազդել աչքերի տակ պարկերի առաջացման վրա։ Աշխատեք ավելի շատ օգտագործել կարմիր միս, թունա ձուկ, ձվի դեղնուց, հնդկաձավար։




Լրահոս