
Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ՝ ռուս-ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ Սիգալի հիմնական գործառույթը լինելու է հումանիտար ոլորտում ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումը։