Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Իդզինսկիի հետ: Մեր ըմբիշը հիանալի գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 4:2 հաշվով` նվաճելով հերթական ոսկե մեդալը Հայաստանի համար