Օգոստոսի 5-ին, ժամը 9:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քարագլուխ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» մատուռ տանող ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Կ., 1964 թ.), դուրս է եկել ավոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: