Արդեն հայտնել էինք, որ Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել: Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայող Արմեն Հովակիմյանի մահվան վերաբերյալ:
Oգոստոսի 5-ին ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք:
Փրկարարական աշխատանքների արդյունքում «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտի բնակիչ, 43-ամյա Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի բնակիչ, 36-ամյա Արմեն Հովակիմյանի դիերը: Նշենք, որ Հովակիմյանը պայմանագրային զինծառայողն է: