«Սասնա ծռերն» ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Փաշինյանի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփելու է իր վարչապետության 100-ամյակը: Եվ նրա հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում եղան նրան ողջունող և քննադատող խոսքեր:

Այսօր էլ կոչով հանդես են եկել Հիմնադիր խորհրդարանի ու «Սասնա ծռերի» անդամները, ովքեր հորդորում են  օգոստոսի 17-ին մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

«Հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման եւ Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլեւ համազգային միասնության, ուժի եւ վճռականության հաղթահանդես:

Հանրահավաքը պետք է ցույց տա, որ մենք ենք մեր երկրի ու ապագայի տերը, որ Հայաստանի ինքնիշխանության գործընթացն անշրջելի է, Արցախի ազատագրմամբ սկսված Հայրենիքի ամբողջական վերատիրացումը եւ հայության համամարդկային առաքելության վերաստանձնումը մեր կյանքի իմաստն ու հիմնական նպատակն է, իսկ մենք այդ ամենի կենդանի ժառանգորդներն ու զինվորներն ենք:

Ուստի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, կոչ ենք անում մեկ մարդու նման մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին», – ասվում է նրանց հայտարարության մեջ:




Լրահոս