Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ 45 պատգամավոր միացել է ստորագրահավաքին և անձնական երաշխավորություն են ներկայացրել` երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար:
ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրենք ստացել են պատգամավորների միջնորդությունը և այն քննարկման փուլում է: