ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամաբանությունից զուրկ կանգառ, որը խանգարում է բոլորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Երևան քաղաքում շատ հաճախ խցանումներ են ստեղծվում նաև կանգառներում և դրան հարակից հատվածներում: Դրա պատճառներից մեկն էլ կանգառների գտնվելու ոչ ճիշտ վայրերն են և հաճախ մեկ տրանսպորտային միջոցի կանգնած լինելու պատճառով հաջորդը չի կարողանում անցնել կամ կանգնել:

Այդպիսի մի իրավիճակ է տիրում նաև Ազատության պողոտայում: ArmLur.am-ի կողմից նկարահանված կադրերն էլ հենց դա է վկայում: Սակայն տեսնում ենք, որ հենց կանգառի անմիջապես կողքին առկա է կարմիր գծանշումով տարածք, որը կարող է ծառայել որպես կանգառ տրանսպորտային միջոցների համար և կնպաստի խցանումների վերացմանը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս