Իսպանիայի Մալագա շրջանի Մարբելյա քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի երեք քաղաքացի, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի համար:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ձերբակալվածներից մեկը Ա. Ս. սկզբնատառերով Հայաստանի քաղաքացի է, որը բնակվել է Լիտվայում: Երեք տղամարդիկ ձերբակալվել են Մարբելյայի ռեստորաններից մեկում հանդիպման ժամանակ, երբ նրանք ենթադրաբար նախապատրաստում էին մրցակից խմբավորման անդամի սպանությունը, որը պատրաստվում էր բնակություն հաստատել Իսպանիայում, ինչպես նաև՝ վերակազմակերպել խմբավորումը և «ցույց տալ կազմակերպության ուժը Եվրոպայում»:
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը 73 հատուկ գործողություն է իրականացրել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և մոտակայքում գտնվող Բադալոնա քաղաքում: