Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական ակումբներից Երևանի «Փյունիկը» եթե հաղթահարի Թել Ավիվի «Մաքաբիի» արգելքը, ապա հաջորդ փուլում կխաղա նորվեգական «Սարպբորգի» եւ խորվաթական «Ռիյեկայի» զույգի հաղթողի հետ:
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» ռումինական «Կլուժին» գերազանցելու դեպքում կխաղա լեհական «Լեգիայի» ու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» զույգի հաղթողի հետ:
Որակավորման վերջին փուլի խաղերը կկայանան օգոստոս 23-ին: