Դանակահարություն Բաղրամյան պողոտայում. 28-ամյա երիտասարդը խոստովանել է կատարվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի տղամարդուց վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստացվել, այնուհետև հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի կտրած-ծակած, արյունահոսող վերք և մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Ալբերտ Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Էդվարդ Ա.-ն դանակով հարվածել է Ալբերտ Խ.-ի նստատեղին՝ պատճառելով վնասվածքը:

Օգոստոսի 5-ին, ժամը 3.00-ին, Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:




Լրահոս