ՀՀ ոստիկանությունը հայտնում է.
«Armlur.am» կայքի «Տրամաբանությունից զուրկ կանգառ, որը խանգարում է բոլորին» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով`այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կքննարկվի կանգառի տեղափոխման խնդիրը` նկատի ունենալով մեր քաղաքացիների շահերը և երթևեկության կազմակերպման որակի բարձրացումը: