Թել Ավիվի «Մաքաբի»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի կարծիքով Երևանի «Փյունիկ»-ը լուրջ մրցակից է իրենց համար:
««Փյունիկ»-ի մասին գիտենք, որ Հայաստանի ամենատիտղոսակիր և հաջողակ թիմերից մեկն է: Անկախ ամեն ինչի մենք հեռուն գնացող նպատակներ ունենք և ամեն ինչ անելու ենք այդ մարտահրավերները հաղթահարելու համար: «Փյունիկ»-ը ուժեղ հակառակորդ է մեզ համար և ունի մի քանի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը: Իվիչի խոսքով՝ իր թիմը խաղալու է միայն հաղթանակի համար:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը օգոստոսի 7-ին կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: