Որ պաշտոնյաները իրավախախտման վերաբերյալ վարույթներից հետո ներկայացրին իրենց հայտարարագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրեր առաջ հրապարակել էր հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը:

Ըստ այդմ, օրենքով նախատեսված 30 օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները  ստանձնելու հայտարարագիր չէին ներկայացրել 19 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվել էր: Ընդ որում, նրանց մեծ մասը Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներն էին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալներից հետո եղան պաշտոնյաներ, ովքեր ներկայացրեցին իրենց հայտարարագիրը և պատճառաբանել էին, թե տեղյակ չեն ժամկետների մասին: Նրանց թվում էր օրինակ ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ  Սարգիս Գինոսյանը:

Սակայն դեռևս նոր կառավարության կազմում կան պաշտոնյաներ, ովքեր մինչ օրս այդպես էլ հայտարարագիր չեն ներկայացրել: Օրինակ, նրանց թվում է ՀՀ կրթության և գիտության  նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Ընդ որում հավելենք, որ հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:




Լրահոս