Հայաստանն ավելի շատ մարզիկ կունենա Տոկիոյի օլիմպիական խաղերում, քան Ռիոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

32-րդ ամառային օլիմպիական խաղերում, որոնք կկայանան Տոկիոյում 2020 թվականին, Հայաստանն ավելի շատ մարզիկ կունենա, քան Ռիոյի խաղերում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայվաստիացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

«Օլիմպիական խաղերի ավարտից հետո , հաջորդ իսկ օրը մենք սկսում ենք նախապատրաստվել հաջորդ խաղերին, և այս անգամն էլ բացառություն չէ: Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ավելի շատ մարզիկ կունենա, քանի Ռիոյում էին: Հայաստանը կներկայանա նաև նոր մարզաձևերով, որոնցով հանդես չէինք գալիս նախորդ Խաղերին: Կընդլայնենք մարզաձևերի աշխարհագրությունը»,- շեշտեց փոխնախարարը:




Լրահոս