Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. Հայաստանում ազատ հյուրանոց չի մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկտեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցելեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչներ` մոտ 5000 հոգի: Ընդ որում` սպասվում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով: Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի եւ Կանադայի նախագահները:

Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, եւ շատերն են ցանկանում գալ, տեսնել Հայաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյուրանոցների հետ կապված: Եվ չի բացառվում, որ որոշում կայացվի պատվիրակություններին տեղավորել նաեւ Երեւանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժումն ապահովելը:




Լրահոս