
Նախորդ տարվա ընթացքում խոհանոցային դանակով մաս-մաս կտրելու եղանակով գողացել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազային պատկանող պահեստային հեռախոսակապի մալուխները՝ 31.5 մետրի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Մկրտիչ Էյրամջյանին մեղադրանք է առաջադրվել այդ արարքի համար:
Նա ՌԴ թիվ 102 -րդ ռազմաբազային պատկանող պահեստային հեռախոսակապի մալուխները գաղտնի հափշտակել է ընկերոջ` Կարեն Ալբերտի Ներսիսյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Սև ամրոց» համալիրին հարակից դաշտից: Այդպես պատճառվել է 72 հազար դրամի վնաս: