Զբոսաշրջիկներով պայմանավորված ուղեւորաշրջանառությունն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով` Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ վերադարձել է 37 հազար 253 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնել է 696 հազար 903 ուղեւոր, իսկ ժամանել` 734 հազար 648-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա յոթ ամիսներին հանրապետությունից մեկնել Է 47 հազար 239 ուղեւոր, իսկ վերադարձել` 46 հազար 747:

Ուշագրավ Է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոց»-ի ուղեւորաշրջանառությունն այս տարվա յոթ ամիսների կտրվածքով աճել Է ավելի քան 101 հազար ուղեւորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում ուղեւորաշրջանառությունը աճել է 49 հազար 715-ով: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու վերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 37 հազար մարդ է, դեռ վաղ է կարծել, որ հայրենիք են վերադարձել արտագաղթածները, քանի որ սովորաբար ամռան ամիսներին Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս:




Լրահոս