ՖՈՏՈ. Միֆեր ալկոհոլի մասին, որոնց պատճառով դուք կարթնանաք գլխացավով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան հաճախ եք դուք զղջացել Ձեր արարքների մասին:  Թերևս մեզանից շատերն այդպիսի զգացում են ունեցել առավոտյան` մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելուց հետո: Առաջին փորձից հետո ոմանք ընդհանրապես հրաժարվում են խմիչքից, երկրորդները որոշ նորմ են սահմանում, իսկ մյուսներն էլ գլխացավի և գինարբուքի դեմ պայքար են սկսում տանել:

AdMe.ru-ն ներկայացնում է մի քանի մեթոդ, որոնք կօգնեն առավոտյան արթնանալ առանց գլխացավի:

Միֆ № 1: Ալկոհոլից հետո պետք է ջուր խմել

Ալկոհոլ օգտագործելուց անմիջապես հետո հյութ կամ ջուր մի խմեք:

Միֆ № 2: Կա չափ, որը պետք է պահել

Իհարկե կան զանազան աղյուսակներ, որոնց օգնությամբ կարող եք պարզել, թե որն է Ձեր չափաբաժինը: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ ամենն անհատական է և կախված է օրգանիզմից:

Միֆ № 3: Եթե լավ ուտեք. գլխացավ չի լինի

Շատ ուտելը չի օգնի խուսափել հարբելուց, սակայն կարող է ուշացնել այդ գործընթացը:

Միֆ 4. Քնելուց առաջ ցավազրկողը կօգնի

Ցավազրկողների ազդեցությոնը 4-6 ժամ է տևում:  Իսկ գիշերը դրանց ընդունումը ոչ միայն չի օգնի, այլ նաև օրգանիզմի համար լրացուցիչ հարված կստանա:




Լրահոս