Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին` գործարար, «Գալաքսի» կոնցեռնի խորհրդի անդամ եւ գործադիր տնօրեն Գուրգեն Խաչատրյանը շարունակում է Հայաստանում եւ Արցախում զբաղվել բարեգործական կարեւորագույն ծրագրերի իրականացմամբ: Խաչատրյանների ընտանիքի բոլոր գործարար ծրագրերում մշտապես նկատելի տեղ են ունեցել և ունեն բարեգործության եւ սոցիալական պատասխանատվության ասպեկտները: Ապրիլյան քառօրյայից հետո, այս ընտանիքի համար Արցախը ծրագրերի թիվ մեկ գերակայություն դարձավ։
«Իմ ու եղբորս բոլոր գործարար ծրագրերում մշտապես նկատելի տեղ են ունեցել եւ ունեն բարեգործության եւ սոցիալական պատասխանատվության ասպեկտները։ Սա ավելի շատ սկզբունք է մեզ համար, նաեւ հավատամք առ այն, որ հնարավոր չէ երկարաժամկետ հաջողություններ ապահովել բիզնեսում, եթե պատասխանատու չես հայրենի հողի ու այն միջավայրի համար, որում աշխատում ես։ Ապրիլյան քառօրյայից հետո, բնականաբար, Արցախը մեր ծրագրերի համար թիվ մեկ գերակայություն դարձավ»,- մի առիթով հայտարարել է Գուրգեն Խաչատրյանը։
Նշենք, որ գործարարի ծրագրերն Արցախում կապ ունեն զարգացման եւ արդիականացման հետ, նաեւ` տեխնոլոգիաների ներդրման միջոցով անվտանգության ավելացման եւ մարդկային կյանքեր խնայելու հետ։ Ավելին, նրանք զուգահեռաբար զբաղվում են նաեւ կադրերի վերապատրաստմամբ, որպեսզի ներդրված նորագույն համակարգերը հնարավոր լինի ճիշտ աշխատեցնել:
«Գաղտնիք չէ, որ մենք բավականին հաջողությամբ աշխատում ենք ժամանակակից տեխնոլոգիաների, կապի ու նորարարությունների ոլորտում։ Սա անընդհատ զարգացող ոլորտ է, որտեղ մրցակցությունը մեզ ամեն օր ստիպում է համաքայլ լինել աշխարհի ամենավերջին նորարարություններին ու տեխնոլոգիական վերելքներին։ Միևնույն ժամանակ մենք շատ լավ հասկանում էինք, որ մասնագիտանալով այս ոլորտում և գրեթե համաքայլ ընթանալով համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի հետ՝ մենք կարող ենք շատ օգտակար լինել մեր երկրի անվտանգության և տեխնոլոգիական վերազինման հարցերում։ Ահա հենց այս մտայնությունն էր, որ մեզ տարավ Արցախ։ Դա 2016 թվականի ապրիլից հետո էր»,- լրատվամիջոցմերից մեկի հետ զրույցում ասել է Գուրգեն Խաչատրյանը։
Միայն անցած տարվա հոկտեմբերի 27-ին բացվեց ԱՀ պաշտապանության բանակի տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված տեղեկատվական կենտրոնը: Ինչպես հայտնի է` կենտրոնի տեխնիկական վերազինման գլխավոր հովանավոր «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունն է: Նշենք, որ ընկերությունը Հայաստանում եւ հատկապես Արցախում սահմանային անվտանգության համակարգերի համալրման աշխատանքներին մշտապես ցուցաբերում է իր աջակցությունը: Ավելին, «Յուքոմ»-ը շարունակում է աջակցել ՊԲ տեղեկատվական կենտրոնում տեղադրված համակարգերի կատարելագործման եւ ընդհանուր կազմակերպչական հարցերին: