«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան թիմի երկրորդ մարզումն անընդմեջ բաց է թողել:
Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ բելգիացին մտադիր չէ վերադառնալ լոնդոնյան ակումբի ճամբար, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:
«Չելսին» կարգապահական գործ է բացել: 26-ամյա դարպասապահին տուգանք է սպառնում 200 հազար ֆունտի չափով:Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հետաքրքրված է «Աթլետիկի» դարպասապահ Կեպայի և «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով: