ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շենգավիթ վարչական շրջանում

Այս լուսանկարի հեղինակը հորդորում է աղբը թափել աղբամանի մեջ` չնմանվելով «խոզի», սակայն երեւի նա տեղյակ չէ, որ մայրաքաղաքում մաքուր ու դատարկ աղբամաններ այլեւս չկան: «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում իր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ աղբամանները լինեն մաքուր ու դատարկ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` հատուկ կամ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար քաղաքացին կամ նրա խնամակալն ո՞ւմ պետք է դիմի: Ինչպիսի՞ն է ընդունման կարգը:

Հայարփի Գեւորգյան (64 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին: Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են «Բժշկական քարտի» եւ «Կենսաթոշակի տեսակի եւ չափի վերաբերյալ» տեղեկանքների ձեւաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: Գործակալության պետը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այդ որոշումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:

 

 

ՀԱՐՑ. Անձը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց բնակվում է այստեղ եւ ունի աշխատելու մտադրություն: Կարո՞ղ է աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

Սուսաննա Մարտիրոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը նախորդ համարում) Հայտնում ենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել`
զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով, է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները, ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք, թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները, ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները, ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը պետք է բովանդակի աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու համապատասխան հիմքը:




Լրահոս