Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ դժգոհության պատճառ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սնանկության գործերով նորաստեղծ դատարանի դատավորի պաշտոնի համար ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուների անունները համակարգում  խիստ դժգոհությունների պատճառ  են դարձել: Դատական համակարգում դժգոհել են, որ սնանկության գործերով դատավորներ են ընտրվել այնպիսի անձինք, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունեն, իսկ ահա պրոֆեսիոնալներն հայտնվել են խաղից դուրս իրավիճակում:

Մասնավորապես, տեսակետ է հնչել, որ սնանկության գործերով դատավոր չեն ընտրվել հնաբնակներից Կարինե Պետրոսյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Արմեն Դանիելյանը եւ այլք, որոնք այս հարցում փորձ ունեն: Ի դեպ, նրանցից Կարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ ԲԴԽ որոշումները կբողոքարկի: «Կհասկանամ` ԲԴԽ որոշումը պատճառաբանված է, թե ոչ, որքանով է  իրատեսական դրա բողոքարկումը, որից հետո  իմ քայլերը կհասկանամ»,- ասել է նա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս