Ես ասել եմ՝ ես մեղավոր չեմ, էլ ինչ եք ուզում. Յուրի Խաչատուրով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Յուրի Խաչատուրովից փորձեց մեկնաբանություն ստանալ այս գործի վերաբերյալ: «Երբ ինձ հարցրել են, այն ժամանակ ես ասել եմ` ես մեղավոր չեմ: Էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք` խոսե՞ք, ձայնս լսե՞ք»,- ասաց Յուրի Խաչատուրովն ու անջատեց հեռախոսը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս