«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել եւս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարեւոր եւ պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է: Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու:
Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում եւ արվելու է նրա եւ պատվիրակությունների ղեկավարների հետ շփումները նվազագույնի հասցնելու համար: Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ-ականները: Եվ մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր ֆրանսերենն է կատարելագործում` ըստ արժանվույն ելույթ ունենալու եւ նիստերը վարելու համար»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում