Օգոստոսի 7-8-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում՝ «Արյան փոխներարկման կենտրոն»-ի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Երևան-Սևան ավտոմայրուղում՝ Աբիո ծաղկի սրահի մոտակայքում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 820 հակ անասնակեր, Ակնաշեն-Էջմիածին ավտոճանապարհին` 1 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ 500 քմ, Չարենցավան քաղաքի Անդրանիկի թիվ 2 փողոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Քասախ գյուղի Ազնավուրի փողոցում՝ 2000 քմ, Րաֆֆու փողոցում՝ 1100 քմ, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին` 5000 քմ, Նոր Գեղի թռչնաֆաբրիկայի մոտակայքում՝ 8000 քմ, Արագածոտնի մարզի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում՝ 1500 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղին հարակից հրաձգարանի տարածքում՝ մոտ 4000 քմ, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 15-րդ շենքի մոտակայքում՝ 800 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Դիտակ գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ հնձած ցորենի արտ, Մասիս քաղաքի Կայարան 2-րդ թաղամասի 1-ին փողոցում՝ մոտ 300 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել