Բարեգործական հիմնադրամի վարպետը, ով նաև դաստիարակ է, անառակաբարո գործողություն է կատարել անչափահասների նկատմամբ. դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի երկու անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործություններ կատարելու դեպքի առթիվ:

ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ»,-ասաց Խաչատրյանը։

Դատախազությունից հայտնեցին, որ նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը:




Լրահոս