Պաշտպանության բանակի հարավային եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաեւ կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներն օգոստոսի 6-ից 8-ը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ աշխատանքները միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի եւ տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման եւ իրադրության հավանական զարգացումների դեպքում:
Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարեւորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման եւ դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում` շեշտելով, որ յուրաքանչյուրի գործառութային պարտականությունների տեսական իմացությունը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարեւոր նախապայման:
Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ: