Լուրեր են պտտվում, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները, մասնավորապես` Սեդրակ Քոչարյանը, փորձ է անում լրատվամիջոցներ ձեռք բերել: Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել Քոչարյանի ընտանիքից, բայց չհաջողվեց։ Նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը ArmLur.am-ին փոխանցեց, որ Քոչարյանի կալանավորումից հետո, որը բազմաթիվ փաստաբանների և քաղաքագետների գնահատմամբ զուրկ է իրավական հիմքերից և քաղաքական հետապնդում է հանդիսանում, Քոչարյանների ընտանիքը մտադրություն ունի ստեղծել իրավական օգնության հիմնադրամ: Այն պետք է օգնի շարքային քաղաքացիներին պաշտպանվել իրավական բեսպրեդելից: «…Եթե նախագահին են այսպես կալանավորում, էլ ուր մնացին շարքաիյն քաղաքացիները…» ասաց մեր աղբյուրը։
Եթե նախագահին են ապօրինի կալանավորում…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ