Գնաճն իհարկե միշտ անհանգստացնող երևույթ է, հասարակության լայն շերտերին վերաբերող։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության մասին։ Սակայն նա նշեց, որ արտառոց բան տեղի չի ունեցել։
«Կան այնպիսի դրսևորումներ, որոնք պետք է լինեն, սակայն արտառոց բան չկա։ ԿԲ-ն իր գործառույթը արդյունավետ է իրականացնում», – նշեց նա։ Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ իր հերթին ասաց, թե գնաճի ցուցանիշներն անհանգստացնող չեն։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: