Դե Ռոսին չի բացառել, որ կարող է տեղափոխվել MLS

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» ավագ Դանիելե Դե Ռոսին պատմել է, որ մոտ ապագայում կարող է տեղափոխվել ԱՄՆ:

35-ամյա կիսապաշտպանն ընդհանուր առմամբ 17 տարի է անցկացրել «գայլերի» կազմում` մասնակցելով գրեթե 600 հանդիպման և նվաճելով Իտալիայի երկու Գավաթ:

«Սա իմ վերջի՞ն մրցաշրջանն է. բազմիցս լսել եմ այդ հարցը: Հիմա ես պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ խաղի վրա և որևէ նոր տիտղոս նվաճել:Մնացած ամեն ինչը` հետո:

Եթե ես չեմ կարող խաղալ բարձր մակարդում, ուրեմն չեմ կառչի ակումբում իր դիրքից: MLS տեղափոխությունն այդ դեպքում կլինի ելքը: Բայց առջևում դեռ մեկ տարի կա»,- Դե Ռոսիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:




Լրահոս