
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը այսօրվա դատական նիստի ժամանակ կրկին հայտարարությամբ է հանդես եկել։ Նա նախորդ անգամ նշել էր, որ Գագիկ Մկրտչյանի վրա պատահաբար կրակել է ոչ թե խմբի անդամ Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը։Բանկոմատն էլ բացել է Մխիթար Ավետիսյանը։
Պավել Մանուկյանն այսօր նորից վերահաստատեց իր ասածները: Նա նաև հայտարարեց, որ մեկ մետր հեռավորության վրա կանգնած տեսել է, թե ինչպես պատահական կրակոց է արձակել Էդվարդ Գրիգորյանը, որից դաստակի շրջանում վնասվածք է ստացել Գագիկ Մկրտչյանը։ Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ ՊՊԾ գունդ մտնելիս իր մոտ զենք է եղել, որով 1993 թվականին սպանել է թուրքի: