Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին իր էջում գրառում է կատարել Թարխանյանը:
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- գրել է նա: