Երևանի ավագանու լիազորությունների կրճատման օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու լիազորությունների կրճատման իրավասությունը վերապահված է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Ըստ այդմ, Երեւանի ավագանու լիազորությունները կրճատվեն, եւ դրան համապատասխան նշանակվեն արտահերթ ընտրություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու լիազորությունների կրճատման մասին որոշումն ընդգրկվելու է կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Այսինքն` օրենքի համաձայն` այդ օրը կկրճատվեն ավագանու լիազորությունները, եւ միաժամանակ կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը:

Միեւնույն ժամանակ օրենքը սահմանում է, որ  ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս