ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում Հայաստան. ինչով է պայմանավորված բարձր գինը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքատեսակներ վաճառվում են բավական թանկ գներով: Խոսքը ե՛ւ մրգերի, ե՛ւ բանջարեղենի մասին է: Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում: Նույնը նաեւ պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում Հայաստան: «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ է ներկրվում»,-նշեց նա»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս