Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո լրագրողներւը հնարավորություն էին ունենում բարձրանալ նիստերի դահլիճ և հենց միջանքցքում հարցազրույցներ անցկացնել տարբեր պաշտոնյաների հետ: Այսօր երբ կառավարության հերթական նիստից առաջ լրագրողները ցանկացան բարձրանալ վերև, կառավարության անվտանգության ներկայացուցիչները արգելեցին՝ ասելով, թե վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հրահանգել է՝ թույլ տալ բարձրանալ միայն օպերատորներին:
Արդեն որոշ ժամանակ հետո Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե այդպիսի որոշում է կայացվել ընդհանուր քննարկման ժամանակ՝ հաշվի առնելով շենքային անվտանգությունը: Լրագրողներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին և որոշվեց, որ նրանք չեն բարձրանա վերև միայն այն դեպքում, եթե նիստից հետո այն պաշտոնյաները, ում հարցեր ունեն, կիջնեն և կպատասխանեն հարցերին: