Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Սարհատ Պետրոսյանի նշանակման հարցը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սարհատ Պետրոսյանին նշանակել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- ասված էր նախագծում։